EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

07.12.2017

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Մինսկում և Բաթումում

Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն: մանրամասն ...

07.12.2017

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ մանրամասն ...

07.12.2017

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Ադրբեջանի մտադրությունները երևում են իր կողմից իրականացվող ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են գալիս համանախագահները: մանրամասն ...

07.12.2017

Դեսպան Մկրտչյանի ու Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարի հանդիպումը

Դեկտեմբերի 7-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ռաեդ Խուրիի հետ: մանրամասն ...

07.12.2017

Հայաստանը՝ գործարար տուրիզմի 2017թ․-ի լավագույն ուղղություն

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։ մանրամասն ...