EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

06.12.2017

«Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդես Բրազիլիայի դաշնային ինստիտուտում

Դեկտեմբերի 6-ին Բրազիլիայի դաշնային ինստիտուտում (ԲԴԻ) տեղի ունեցավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և ԲԴԻ ռեկտոր Ուիլսոն Կոնչիանիի պատվո հովանու ներքո կազմակերպված «Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: մանրամասն ...

06.12.2017

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ցուցահանդեսի կազմակերպում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում

Դեկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը: մանրամասն ...

06.12.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։ մանրամասն ...

06.12.2017

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վիեննայում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։ Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։ մանրամասն ...

06.12.2017

«Քոչարի. ավանդական խմբապար» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: մանրամասն ...