EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

01.12.2017

Բրյուսելում տեղի ունեցավ հայ-բելգիական գործարար համաժողով

Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեացավ «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպել էր Բելգիայում ՀՀ դեսպանությունը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գրասենյակը` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար: մանրամասն ...

01.12.2017

Նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց խորհրդարանական լսումներին

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ նվիրված «Հայաստան–Եվրամիություն համափարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմային, որոնք համատեղ կազմակերպել էին ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։ մանրամասն ...

01.12.2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակության հետ

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակությանը: մանրամասն ...

01.12.2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար: մանրամասն ...