EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

27.11.2017

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հանդիպումները Վիեննայում

Նոյեմբերի 27-ին Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) 17-րդ Գլխավոր կոնֆերանսը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ։ Կոնֆերանսի առաջին օրը կազմակերպության Գլխավոր տնօրեն Աի Յոնգը վերանշանակվեց UNIDO-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում։ մանրամասն ...

27.11.2017

Հոբելյանական համերգ Լեհաստանի Կալիշ քաղաքում

Նոյեմբերի 27-ին, Լեհաստանի Կալիշ քաղաքում, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո և Կալիշի Հենրիկ Մելցերայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ հայկական և լեհական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին: մանրամասն ...

27.11.2017

Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ

Նոյեմբերի 27-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկեց «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության անդամ-պետությունների 7-րդ հանդիպումը: մանրամասն ...