EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

26.11.2017

Դեսպան Մելքոնյանի հանդիպումն Ալեքսանդրիայի նահանգապետի հետ

Նոյեմբերի 26-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հանդիպեցին Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ Սուլթանին։ մանրամասն ...

26.11.2017

Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։ մանրամասն ...

26.11.2017

Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Նոյեմբերի 25-ին Փարիզում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նարխարարների 34-րդ համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Ֆրանոկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին ներկա են կազմակերպության անդամ, ասոցացված անդամ և դիտորդ 84 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ՖՄԿ գործընկեր կառույցների ղեկավարներ։ մանրամասն ...

26.11.2017

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի առաջարկություններին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։ Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։ մանրամասն ...