EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

24.11.2017

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը

Համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։ մանրամասն ...

24.11.2017

Ստորագրվեց Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ մանրամասն ...

24.11.2017

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլնադական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ: Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման կարևորությունը: մանրամասն ...

24.11.2017

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին

Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ-իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարևորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան: Այս առումով, Էդվարդ Նալբանդյանը և Ալֆոնսո Դաստիսը կարևորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: մանրամասն ...

24.11.2017

Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։ մանրամասն ...

24.11.2017

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանի ու Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հանդիսություն Ժնևում

Նոյեմբերի 24-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» սրահում աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյաններին։ մանրամասն ...

24.11.2017

Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ

Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քվեարկությամբ (435 կողմ) ընդունվեց «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձև, որով սահմանվում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար: մանրամասն ...