EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

22.11.2017

Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Նոյեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ: մանրամասն ...

22.11.2017

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի` պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի` պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ մանրամասն ...

22.11.2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ մանրամասն ...

22.11.2017

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովին

Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձևավորել է համակեցության և այլ մշակույթների ու կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր՝ հայերը կանգնած են քրիստոնեական քաղաքակրթության ձևավորման ակունքներում: Մենք մշտապես ամուր կապեր ենք ունեցել մուսուլմանական և այլ ժողովուրդների ու երկրների հետ: մանրամասն ...

22.11.2017

Դեսպան Գասպարյանի հրաժեշտի հանդիպումը Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Դանիել Արքեպիսկոպոսի հետ

Նոյեմբերի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին: մանրամասն ...