EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

10.11.2017

Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ

Նոյեմբերի 4-18-ը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում կայացան Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով միջկառավարական կոմիտեի (Intergovernmental Committee for Promoting the Return of Cultural Property (ICPRCP) to its Countries of Origin or its Restitution in case of Illicit Appropriation) ընտրությունները: մանրամասն ...

10.11.2017

Հայկական մշակույթի օրեր Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում

Նոյեմբերի 10-ին Գերմանիայի Կարլսրուե, Էթլինգեն և Բադեն-Բադեն քաղաքներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նորաստեղծ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպմամբ մեկնարկեցին հայկական մշակութային օրերը: Միջոցառումներն իրականացվում են Կարլսրուեի քաղաքապետարանի, Գերմանահայ բժիշկների միության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկու աջակցությամբ: մանրամասն ...

10.11.2017

Իտալիայում ՀՀ դեսպանը նախագահեց Իտալիայում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների խմբի Մշակութային հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 10-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի նախագահությամբ Հռոմում տեղի ունեցավ Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների խմբի Մշակութային հանձնաժողովի նիստը: մանրամասն ...