EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

07.11.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ: մանրամասն ...

07.11.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի հետ

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ նախարար Ցախի Հանեգբին ջերմությամբ վերհիշեց ս.թ. հուլիսին Երևանում իր հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին: մանրամասն ...

07.11.2017

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Բենիամին Նեթանյահուի հետ

Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորեց Հայատանի ԱԳ նախարարի այցը Իսրայել և նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: մանրամասն ...

07.11.2017

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ

Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»: մանրամասն ...