EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

06.11.2017

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Նոյեմբերի 5-ից 6-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, օմանական կողմից՝ ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Մուհամմադ բին Աուադ ալ-Հասանը: մանրամասն ...

06.11.2017

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։ Հանդիպմանը անդրադարձ արվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։ մանրամասն ...

06.11.2017

ԱԳ նախարարի հանդիպումը Կնեսեթի փոխնախագահի հետ

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները: Նախարար Նալբանդյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ մանրամասն ...

06.11.2017

Իսրայելի Կնեսեթի նախագահի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ մանրամասն ...

06.11.2017

Հայ–իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին նվիրված միջոցառում Բաղդադում

Նոյեմբերի 6–ին Բաղդադի ալ–Մանսուր թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26–ամյակին և հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին։ մանրամասն ...

06.11.2017

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդես Բրատիսլավայում

Նոյեմբերի 6-ին Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում Սլովակիայի Մշակույթի նախարարության Դվորժանա հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով․ Հայացք Հայաստանի պատմությանը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ձեռնարկի կազմակերպիչներն էին Հայաստանի և Սլովակիայի Հանրապետությունների մշակույթի նախարարությունները, Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: մանրամասն ...