EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

07.10.2017

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ

Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ: մանրամասն ...

07.10.2017

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը: մանրամասն ...

07.10.2017

Հայաստանը մասնակցեց Ժնևում ՄԱԿ գրասենյակի բաց դռների օրվան

Հոկտեմբերի 7-ին, Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում, Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացավ ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։ մանրամասն ...