EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

05.10.2017

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը շնորհավորեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և հաջողություն մաղթեց նրան իր գործունեության մեջ։ Նա ասաց, որ ուրախ է Հարլեմ Դեզիրին Երևանում ողջունել այս անգամ միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում։ մանրամասն ...

05.10.2017

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը՝ դեսպան Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Եվրամիության անդամ բոլոր պետությունների անվտանգության հարցերով դեսպաններին ներառող ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները, ԵՄ Խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներ։ մանրամասն ...