EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

29.09.2017

Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին

Սեպտեմբերի 29-ին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին: մանրամասն ...

29.09.2017

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ: մանրամասն ...

29.09.2017

Հյուպատոսական ծառայությունների զարգամացման թեմայով սեմինար-քննարկում Վիեննայում

Սեպտեմբերի 27-29-ը Վիեննայում անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված արտերկրում իրականացվող հյուպատոսական ծառայությունների զարգացմանը, մասնավորապես՝ փաստաթղթերի շրջանառության անվտանգությանը, միգրանտների վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացներին, ինչպես նաև մուտքի արտոնագրի քաղաքականության վերաբերյալ թեմաներին: մանրամասն ...

29.09.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՍԵՄՄ (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների՝ երկու տասնյակից ավել ներկայացուցիչների: մանրամասն ...

29.09.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի ներդրումային և միջազգային համագործակցության նախարարին

Սեպտեմբերի 29-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եգիպտոսի ներդրումային և միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրին և նրան ուղեկցող պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ մանրամասն ...

29.09.2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: մանրամասն ...

29.09.2017

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Օդեսայում

Սեպտեմբերի 29-ին Օդեսայում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Օդեսայի մարզային խորհրդի հանդիսավոր ընդունելությունների տան մեծ դահլիճում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին: մանրամասն ...

29.09.2017

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված պաշտոնական երեկո Վիեննայում

Սեպտեմբերի 29-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր պաշտոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, Զինված ուժերի 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Երեկոն հյուրընկալել էր Եվրոպայի ամենահին դիվանագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: մանրամասն ...