EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

23.09.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ մանրամասն ...

23.09.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: մանրամասն ...

23.09.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին: մանրամասն ...

23.09.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: մանրամասն ...

23.09.2017

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ մանրամասն ...

23.09.2017

Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ մանրամասն ...

23.09.2017

Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ մանրամասն ...

23.09.2017

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ: մանրամասն ...

23.09.2017

Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դրուրացման վերաբերյալ համաձայնագրին

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մանրամասն ...

23.09.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: մանրամասն ...

23.09.2017

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում

Սեպտեմբերի 23-ին Բեյրութի «Կեմպինսկի Սամերլանդ» հյուրանոցի մեծ հանդիսասրահում Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: մանրամասն ...

23.09.2017

Հայաստանի անկախության 26–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

Սեպտեմբերի 23–ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26–ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո: մանրամասն ...