EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

31.08.2017

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: մանրամասն ...

31.08.2017

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությանը

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահ, դոկտոր Ֆադլի Զոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի հինգ պատգամավորներ, Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Յուդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև), ուղեկցող այլ անձինք: մանրամասն ...

31.08.2017

Արտգործնախարարը հանդիպեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: մանրամասն ...

31.08.2017

Հայաստանին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում

Օգոստոսի 31-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցան հայկական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: մանրամասն ...