EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

29.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Գերմանիայի քաղաքներում

Մայիսի 29-ին Դորտմունդի Մայր տաճարում տեղի ունեցավ հայ հանրահայտ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «Հայաստանի ոգին» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: մանրամասն ...

29.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Ռումինիայի Գեորգեն քաղաքում

Մայիսի 28-ից 29-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել էր երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը: մանրամասն ...

29.05.2015

ՀՀ նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը ժնևյան սեմինարի ուշադրության կենտրոնում

Մայիսի 29-ին Ժնևում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ժնևում գործող ֆրանկոֆոն դեսպանների խմբի և «Universal Rights Group» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար` նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նախորդ (մարտյան)` 28-րդ նստաշրջանի արդյունքներին և հիմնական ձեռքբերումներին։ մանրամասն ...

29.05.2015

Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Լոդձ քաղաք

Մայիսի 29-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Լեհաստանի Լոդձ քաղաք: մանրամասն ...

29.05.2015

Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մոսկվաբնակ հայազգի անվանի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ և լրագրողներ: մանրամասն ...

29.05.2015

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում Շվեդիայի Օրեբրո քաղաքում

Մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ մանրամասն ...

29.05.2015

Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Բեյրութում

Մայիսի 29-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութի «Հովհաննես Պողոսյան» սրահում տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված միջոցառում: մանրամասն ...