EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

21.05.2015

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում

Մայիսի 21-ին Հռոմում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր: մանրամասն ...

21.05.2015

«Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում հայկական տաղավար Վիեննայում

Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող տաղավար այցելեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը և Ավստրիայի արևելագիտական ընկերության ներկայացուցիչները: մանրամասն ...

21.05.2015

Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Շվեդիայի արդարադատության և միգրացիայի նախարարի հետ

Մայիսի 21-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի արդարադատության և միգրացիայի նախարար Մորգան Յոհանսոնի հետ։ մանրամասն ...

21.05.2015

Դեսպան Աղաջանյանն ընդունեց Ինդոնեզիայի ԱԳՆ ուսումնական կենտրոնի վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

Մայիսի 21-ին Ինդնոնեզիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Ինդոնեզիայի ԱԳՆ ուսումնական կենտրոնում ավագ դիվանագիտական անձնակազմի, որում ընդգրկված է առնվազն խորհրդականի պաշտոն զբաղեցնող 14 դիվանագետ, վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ: մանրամասն ...

21.05.2015

Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողով Հաագայում

Մայիսի 20-ից 21-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի գլխավորությամբ: մանրամասն ...