EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

19.05.2015

ՀՀ Նախագահի հրամանագրերը

Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): մանրամասն ...

19.05.2015

Հայկական մշակույթի շաբաթվա մեկնարկը Տոկիոյում

Մայիսի 19-ին Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» միջոցառումների սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի աջակցությամբ մեկնարկեց Հայկական մշակույթի շաբաթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: մանրամասն ...

19.05.2015

«Կին ղեկավարներ. հանդիպում կին դեսպանների հետ» թեմայով քննարկում Ջակարտայում

Մայիսի 19-ին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ ներկայացուցչության հրավերով Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը մասնակցեց «Կին ղեկավարներ. հանդիպում կին դեսպանների հետ» թեմայով քննարկմանը, որին հրավիրված էին նաև ԱՍԵԱՆ-ում Ֆիլիպինների և Նոր Զելանդիայի առաքելությունների ղեկավարները և Ինդոնեզիայում ԱՄՆ փոխդեսպանը: մանրամասն ...

19.05.2015

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանին

Մենք համոզված ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը չպետք է և չի կարող պայմանավորվել այն տարածքի կարգավիճակով, որտեղ ապրում են ժողովուրդները։ Խոսելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզվով՝ որևէ անձ՝ անկախ իր բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ մանրամասն ...