EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

18.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Իսպանիայում

Մայիսի 18-ին Կատալոնիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Բարսելոնայի արքեպիսկոպոս, կարդինալ Լուիս Մարտինես Սիստակի նախագահությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ մանրամասն ...

18.05.2015

Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 18-ին ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին: մանրամասն ...

18.05.2015

Մշակութային միջոցառումներ Լեհաստանում

Մայիսի 17-ից 18-ը «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեսպանատանը կազմակերպվել էր հայ ճանաչված աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի «Հայաստանի պատմական քարտեզներ» խորագրով ցուցահանդեսը և նույնանուն տեղեկագրքի շնորհանդեսը: մանրամասն ...

18.05.2015

Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ զեկուցողի հետ

Մայիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին: Հանդիպման ընթացքում հատուկ զեկուցողը ներկայացրեց Հայաստան իր այցի արդյունքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադարձ կատարվեց նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացին: Ողջունելով հյուրին` արտգործնախարարի տեղակալը նշեց, որ երեխաների պաշտպանության ոլորտը, երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով պայմանավորված, մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության ներքո: Նա անդրադարձավ այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները: մանրամասն ...

18.05.2015

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ

Մայիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպում ունեցավ Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: մանրամասն ...