EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

11.05.2015

Հայկական գինիների ցուցադրություն Ամստերդամում

Մայիսի 11-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում տեղի ունեցավ հայկական գինիների ցուցադրություն-համտես: մանրամասն ...

11.05.2015

Դեսպան Մարգարյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ

Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: մանրամասն ...

11.05.2015

Հայկական երաժշտության երեկո Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 11-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած մի քանի տասնյակ երաժիշտների «Երիտասարդները հանուն խաղաղության» խորագրով համերգը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ Տուքեի երաժշտական փառատոնի և «Էքսպրեսս» պարբերականի աջակցությամբ: մանրամասն ...

11.05.2015

«Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով

Գիտաժողովին մասնակցում են դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ` 70-ից ավելի մասնակիցներ շուրջ 25 երկրներից: մանրամասն ...

11.05.2015

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններին

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։ մանրամասն ...

11.05.2015

Երևանում մեկնարկեց «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները, և այս առումով որոշակի արդյունքներ են գրանցվել: մանրամասն ...