EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

10.05.2015

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Գերմանիայի Հալլե քաղաքում

Մայիսի 10-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի իշխանությունների և հայ համայնքի միասնական ջանքերով ու Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և օրհնության կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ձեռամբ։ մանրամասն ...

10.05.2015

Մշակութային միջոցառում Աբու Դաբիում

Մայիսի 10-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանության դահլիճում տեղի ունեցավ հայտնի օպերային երգիչ Ավագ Պետրոսյանի հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցեցին դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր: մանրամասն ...

10.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրում Միջերկրական ծովում

Մայիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հովանավորությամբ և աջակցությամբ, «Octopusteam» ջրասուզման ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում՝ 35 մետր խորության վրա: մանրամասն ...

10.05.2015

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Քուվեյթում

Մայիսի 7-ին Քուվեյթում ՌԴ դեսպանությունում անցկացվեց Ռուսաստանի, Հայաստանի և ԱՊՀ մի շարք այլ պետությունների դեսպանությունների կողմից կազմակերպված համատեղ ընդունելություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: մանրամասն ...

10.05.2015

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում

Մայիսի 10-ին Վեսթմինսթերի աբբայությունում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայությամբ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հիշատակի և գոհաբանության պատարագ: մանրամասն ...

10.05.2015

Հայաստանը մասնակցեց Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 7-ից 10-ը Հայաստանը մասնակցեց Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին: մանրամասն ...