EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

04.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Աթենքում

Մայիսի 4-ին Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի շենքում կայացավ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը: մանրամասն ...

04.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Բեյրութում

Մայիսի 4-ին Բեյրութի ցուցահանդեսների կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ազգի վերածնունդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը կազմակերպվել էր «Սոլիդեր» ընկերության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ և Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժիի հովանավորությամբ: մանրամասն ...

04.05.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Ավստրիա

Մայիսի 4-ին պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: մանրամասն ...

04.05.2015

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Չինաստանում

Մայիսի 4-ին Չինաստանի Խըբեյ նահանգի Ճանբեյ ավանում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն խորհրդային և մոնղոլ զինվորների հուշարձանին: մանրամասն ...

04.05.2015

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ում

Մայիսի 4-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված «Վերջին համաշխարհային պատերազմ․ Հիշատակում հանուն խաղաղության» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին կազմակերպությունում հավատարմագրված պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի պաշտոնատարներ, լրագրողներ և հյուրեր։ մանրամասն ...