EnglishРусский

Մամուլի հաղորդագրություններ

25.04.2012

Դեսպան Աղաջանյանի հանդիպումն Ալմելոյի քաղաքապետի հետ

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ալմելոյի քաղաքապետ տկն. Յոն Հերմանս-Ֆլուդբելդի հետ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Հալեպում

Ապրիլի 24-ին Հալեպում տեղի ունեցավ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ կազմակերպված Սիրիայի հայկական երեք համայնքների և հայկական տարբեր միությունների կողմից: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ Վիեննայում

Ապրիլի 22-ին և 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

Բաթումիում շարունակվում են «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բրազիլիայում

Ապրիլի 23-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովի Պաբլո Կոբայաշի նորակառույց նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիագումար նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Նման նիստեր խորհրդարանն իրականացնում է ամեն տարի այն բանից հետո, երբ 1989 թ. օրենք ընդունեց այդ ոճրագործության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի ելույթները: մանրամասն ...

25.04.2012

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

Բուենոս Այրեսում ապրիլի 22-24-ը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, թեմական խորհրդի նախագահը, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի անդամները, ինչպես նաև բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երեկոյան երթով Սոֆիայի հայկական եկեղեցուց շարժվեցին դեպի «Երևանյան» պուրակում տեղադրված Հայկական խաչքարը: մանրամասն ...

25.04.2012

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

Կանադայում ՀՀ դեսպանության, կանադահայոց ազգային առաջնորդարանների եւ կանադահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ Կանադայում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Չեխիայում

Ապրիլի 24-ին Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ: Այն սկսվել էր Հանրապետության հրապարակից, կենտրոնական փողոցներով ընթացել դեպի Հին Քաղաքի հրապարակ և ամփոփվել Սուրբ Յեղիայի եկեղեցու մոտ: Ցույցն անց է կացվել «Թուրքիա. արյունոտ անցյալ, մեղավոր ներկա», «Հայոց ցեղասպանություն. պատիժ և հատուցում», «Թուրքիայի ժխտողականությունը հեռանկար չունի» և այլ կարգախոսների ներքո: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Դանիայում

Ապրիլի 22-ին Կոպենհագենի Ազգային թանգարանում «Թռչնոց բույն» խորագրով միջոցառումների շարքից մեկնարկեց առաջինը` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր «Դան Արմեն» հայ-դանիական ասոցիացիան: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Եգիպտոսում

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի երեկոյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և հոգեհանգիստ, որը կատարեց Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Հոգևոր հանդիսությանը հետևեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, դեսպանության աշխատակազմը, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ ընդունելություն: Հազարավոր փարիզահայերի առջեւ քաղաքապետարանի գլխավոր սյունազարդ սրահում ելույթներ ունեցան քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները, ապա՝ Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Գերմանիայում

Ապրիլի 24-ին Բեռլինում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ստամբուլում

Ապրիլի 24-ին Ստամբուլում միջոցառումներ կազմակերպվեցին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իտալիայում

Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ մոտ լինելը: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում

Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում, Վիլնյուսի Կոնգրես համերգային դահլիճում կազմակերպել էր համերգ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայի Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Կարեն Դուրգարյանի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և բարիտոն Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որը կազմակերպել էր հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն: մանրամասն ...

25.04.2012

Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին հայաբնակԿոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը: մանրամասն ...

25.04.2012

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Իսպանիայում

Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում և Բարսելոնայում: Կիրակի օրը Իսպանիայի մայրաքաղաքի Iglesia de las Carmelitas եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հաջորդեց մադրիդահայության ծխական խորհուրդի ուժերով կազմակերպված սգո հանդիսություն: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհեր» հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ծաղկեպսակի զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին: մանրամասն ...

25.04.2012

Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ժնևում

Շվեյցարիայում ընթանում են Հայոց ցեղասպանության հիշատակի 97-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սիրիայում

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղևորվեցին Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: մանրամասն ...

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Ուկրաինայում

Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ: մանրամասն ...

25.04.2012

ԱԳ նախարարն ընդունեց Զորյան ինստիտուտի ներկայացուցիչներին

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի և գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ: մանրամասն ...

25.04.2012

Դեսպան Փոլադյանը հարցազրույց է տվել ալ-Բաաս պաշտոնաթերթին

Ապրիլի 24-ին սիրիական ալ-Բաաս պաշտոնաթերթը տպագրել է ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի ծավալուն հարցազրույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցազրույցում պատմական էքսկուրս կատարելով` ՀՀ դեսպանը, հատկապես, անդրադարձ է կատարել 19-րդ դարի երկրորդ կեսից, մանավանդ Սուլթան Աբդել Համիդի ժամանակաշրջանում /1894-1896թթ./ իրականացված ջարդերին, որի զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Դեսպան Փոլադյանը հանգամանորեն ներկայացրել է 1908թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերի ոճրագործությունները, որի զոհ դարձան 1.5 մլն. հայեր: մանրամասն ...