EnglishРусский

Մամուլի հաղորդագրություններ

06.04.2012

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պեկինում

2012թ. ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք: մանրամասն ...

06.04.2012

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ղազախստանում կայացած ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին

Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: մանրամասն ...

06.04.2012

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի հետ

Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ: մանրամասն ...

06.04.2012

Ռիո + 20 կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի քննարկումներ

Ապրիլի 6-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո + 20) կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի շուրջ: Քննարկումներին բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ողջույնի խոսք ասացին արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: մանրամասն ...