EnglishРусский

Մամուլի հաղորդագրություններ

04.11.2011

Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղարի հետ

Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) Գործադիր քարտուղար Տիբոր Թոդին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: մանրամասն ...

04.11.2011

Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրենի հետ

Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: մանրամասն ...

04.11.2011

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փոխնախագահին

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Երեւան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում ՎԶԵԲ-ի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով: մանրամասն ...

04.11.2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում Բելառուսում

Նոյեմբերի 4-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը եւ համայնքային կառույցները կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված համերգ: մանրամասն ...

04.11.2011

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ

Նոյեմբերի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացան Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների եւ այլ օժանդակ մարմինների ընտրությունները: մանրամասն ...