EnglishFrançaisРусский

Ի գիտություն

ՀՀ ԱԳ նախարարությունում 2018 թվականի համար լրագրողների հավատարմագրման վերաբերյալ

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» պահանջներին համապատասխան` ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը ս.թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների 2018թ. տարեկան հավատարմագրում:

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով: Հավատարմագրվելու համար խնդրում ենք այցելել ԱԳՆ պաշտոնական կայքէջ` http://mfa.am/hy/accreditation-rules/ և առցանց լրացնել հայտը` կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը .jpg կամ .pdf ֆորմատներով:

Համաձայն գործող կարգի` հավատարմագրումը տրվում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը, իսկ դիմումում ավելի պակաս ժամկետ նշված լինելու դեպքում` տվյալ ժամկետով:

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցից առավելագույնը 3 լրագրող, 3 լուսանկարիչ և տեսաձայնագրման 3 օպերատոր:

ԱԳՆ 2018թ. հավատարմագրում չունեցող ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու լուսաբանելու ԱԳՆ միջոցառումները:

Հավատարմագրման հետ կապված հարցերի համար կարող եք զանգահարել ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն՝ 060 620 203 և 060 620 201 հեռախոսահամարներով: