Հիմնական գործառույթներն ու խնդիրները`
- ՀՀ արտաքին քաղաքականության, ԱԳ նախարարության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության լուսաբանումը, հասարակությանը նախարարության աշխատանքների վերաբերյալ համապարփակ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրում,
- ՀՀ ԱԳ նախարարի, ԱԳ փոխնախարարների, ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարի մամուլի ասուլիսների կազմակերպում, նրանց գործունեության լուսաբանում
- ԱԳ նախարարի, ԱԳ փոխնախարարների, մամուլի քարտուղարի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների հետ ԶԼՄ ներկայա¬ցուցիչների հանդիպումների, ճեպազրույցների, հարցազրույցների կազմակերպում
- ԱԳ նախարարի, փոխնախարարների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունների խմբագրում եւ տարածում
- արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից ստացած հաղորդագրությունների ու նյութերի մշակում, խմբագրում եւ ԶԼՄ-ներին տրամադրում
- տեղական ու օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրում
- օտարերկրյա լրագրողների Հայաստան կատարած այցելությունների կազմակերպում
- Հայաստան ժամանած օտարերկրյա պաշտոնատար անձանց ուղեկցող լրագրողների հավատարմագրում, ուղեկցում, անհրաժեշտ տեղեկատվական նյութերի տրամադրում
- լրագրողների հարցերին պատասխանում, ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության ճշգրտում, մեկնաբանում ու պարզաբանում
- ասուլիսների, ճեպազրույցների ու հարցազրույցների ձայնագրում, սղագրում եւ տրամադրում լրատվամիջոցներին եւ շահագրգիռ այլ կառույցներին
- ԱԳՆ պաշտոնական կայք էջում ներկայացվող նյութերի համակարգում
- ԱԳՆ ինտերնետային էջի մշակում, ամենօրյա տեղեկատվության թարմացում
- նախարարության ղեկավարության մասնակցությամբ միջոցառումների տեսագրությունների ու ձայնագրությունների տեղադրում կայքէջում
- տեղեկատվական փաթեթների պատրաստում եւ տարածում ՀՀ պետական կառավարման մարմիններին, ԱԳՆ կենտրոնական ապարատին եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին