EnglishFrançaisРусский

Էդվարդ Նալբանդյան
Արտաքին գործերի նախարար

Էդվարդ Նալբանդյան

Ծննդյան թիվն ու վայրը

1956թ., Հայաստան:

Կրթությունը՝

1978թ. ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը

1988թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Մասնագիտացումը՝ Միջազգային հարաբերություններ

Դիվանագիտական գործունեությունը՝

1978-1983թթ. Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն

1983-1986թթ. ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն

1986-1992թթ. Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական

1992-1993թթ. Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար

1994-1998թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպան Մարոկկոյում եւ Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե)

1999-2008թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

2000-2008թթ. Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ)

2001-2008թթ. Վատիկանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ)

2004-2008թթ. Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ)

2006-2008թթ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ Նախագահի անձնական ներկայացուցիչ

Հատուկ հանձնարարություններով այցելել է տարբեր երկրներ իբրեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ բանագնաց: Բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում ներկայացրել է Հայաստանը:
Մերձավոր Արեւելքի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:

Օտար լեզուները՝

ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն

Շքանշաններ՝

1982թ. ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշան

2001թ. Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի կոմանդոր

2001թ. Հայաստանի Հանրապետության Մխիթար Գոշ մեդալ

2003թ. Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշան

2011 - Պատվո լեգիոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան (Grand Officier de la Legion D'honneur)

2012թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ամուսնացած է, ունի դուստր: