EnglishFrançaisРусский

Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյան

Ծննդյան թիվն ու վայրը

Փետրվարի 7, 1955թ., Սիրիայում

Կրթությունը

1979թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը

1981-1983թթ. սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանում

1984-1986թթ. հետեւել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի պետական կառավարման դասընթացներին` ստանալով մագիստրոսի աստիճան

1988-1991թթ. ուսանել է ԱՄՆ Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության բարձրագույն դպրոցում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Դիվանագիտական գործունեությունը

1992թ. Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետի տեղակալ, այնուհետեւ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ

1994թ. արտաքին գործերի նախարարի տեղակալ

1996-1998թթ. արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

1996թ. արտակարգ եւ լիազոր դեսպան

1997-1998թթ. դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում

1998-2008թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար

Օտար լեզուները

Անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն

Ամուսնացած է, ունի երկու որդի