EnglishFrançaisРусский

Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյան

Ծննդյան թիվն ու վայրը

Դեկտեմբերի 24, 1959թ., ք. Երեւան

Կրթությունը

Երեւանի Պետական Համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը

Աշխատանքային գործունեությունը

Մինչեւ 1990թ. Քաղաքի Կառավարման Ավտոմատացված Համակարգերի Երեւանի գիտահետազոտական եւ Նախագծային Ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ), ինժեներ ծրագրավորող

1988-1990թթ. Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնի տնօրեն

1990-1991թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահի օգնական

1991թ. ՀՀ ԳԽ նախագահության եւ Նախարարների խորհրդի որոշմամբ գործուղվել է ԱՄՆ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու համար

1992-1993թթ. ԱՄՆում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1992-1996թթ. ՄԱԿում ՀՀ մշտական ներկայացուցիչ

1996-1998թթ. Հ արտաքին գործերի նախարար

1998թ. առայսօր - քաղաքական եւ հասարակական գործունեություն

2000-2002թթ. Հայոց համազգային շարժման վարչության նախագահ

2002-ից մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչկառավարական կազմակերպություններ

Ամուսնացած է, ունի երկու երեխա