EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

04.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panorama.am լրատվական կայքի հարցին

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները: մանրամասն ...

23.10.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Պաշտոնական Բաքուն, հանձնարարելով Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով, շարունակում է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: մանրամասն ...

28.09.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից։ մանրամասն ...

06.09.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին

Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքով: մանրամասն ...

19.08.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Արմենպրես գործակալության հարցին

Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև: մանրամասն ...

12.07.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am» լրատվական կայքի հարցին

Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: մանրամասն ...

05.07.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին

Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից: մանրամասն ...

10.04.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ

Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը։ մանրամասն ...

31.03.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում: մանրամասն ...

10.03.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրին

Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի՝ առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը: մանրամասն ...