EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

09.12.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: մանրամասն ...

06.12.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ

Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ մանրամասն ...

10.11.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցն Իսրայելի հանրային հեռուստատեսությանը

Այս այցելությունն իրականացնում եմ վարաչպետ, ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Կարճ, բայց բավականին հագեցած այց էր: Հանդիպումներ ունեցա վարչապետ Բենիամին Նեթանյահուի, տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի, Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի հետ, ով նաև Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է: մանրամասն ...

22.09.2017

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ամերիկայի ձայն»-ի հարցերին

Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։ մանրամասն ...

13.09.2017

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ

Էդվարդ Նալբանդյան. Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ պարոն Էնֆիաջյան, շնորհակալություն հարցի համար: Ինչպես է հաջողվում Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի մեղանչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր այդ երկրի իշխանությունների հետապնդումներից փախչելով գտնվում են այսօր արտասահմանում: մանրամասն ...

25.08.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Փառքի ծառուղում Շարլ Ազնավուրի անունով աստղի բացման կապակցությամբ

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի անունով աստղը: Այդ կապակցությամբ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը: մանրամասն ...

24.08.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգավորման շուրջ մտացածին սցենարներ է հորինում, կարգավորման ինչ-ինչ տարրեր է մոգոնում և եռանախագահների շարունակական հայտարարությունները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն: մանրամասն ...

26.05.2017

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Նուվել դ'Աղմենի» ամսագրին

Այն իրողությունը, որ բավական համառ մրցակցության արդյունքում հենց Ֆրանկոֆոնիայի ամենաերիտասարդ անդամներից մեկին՝ Հայաստանին վստահվեց շուրջ կեսդարյա պատմություն և միջազգային հարաբերություններում ուրույն դերակատարություն ունեցող այս կազմակերպության ղեկը, խոսում է մեր պետության արդյունավետ արտաքին քաղաքականության շնորհիվ ձեռք բերված հեղինակության և մեր հանդեպ վստահության ու համերաշխության մասին։ մանրամասն ...

26.04.2017

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։ մանրամասն ...

03.04.2017

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Независимая газета»-ում

25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում: մանրամասն ...