EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

06.12.2017

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին

Քաղաքական ու տնտեսական առումներով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է ՀՀ-ԵՄ երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները՝ ներառյալ կողմերի միջև համապարփակ գործընկերությունն ու համագործակցության ստեղծումը, ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը։ մանրամասն ...

11.05.2017

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին

Հայաստանը և ԵՄ` այսինքն Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմերը, արդեն իսկ սկսել են տեքստի իրավական հղկման (սրբագրման) և խմբագրման աշխատանքները, միաժամանակ ընթացքում են համաձայնագրի տեսքտի թարգմանության աշխատանքները՝ ԵՄ անդամ պետությունների պաշտոնական լեզուներով և հայերենով, քանի որ բանակցություններն ընթացել են տեքստի անգլերեն տարբերակի շուրջ: Այնուհետև, համաձայն ՀՀ օրենսդրության, կապահովվի հայերեն լեզվով տեքստի նույնականացման հաստատումը և տեքստի սրբագրումը և այն ստորագրման նախապատրաստելու տեխնիկական աշխատանքները: մանրամասն ...

14.03.2017

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին

Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են: Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթուղթը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած Հայաստանի պարտավորություններին: մանրամասն ...

10.03.2017

Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա

Հայաստանի և Հունաստանի մերօրյա միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության և ընդհանրությունների վրա: Հանդիպման ընթացքում նախարարները նախանշեցին գոյություն ունեցող անհամաչափ այն խնդիրները և ոլորտները, որոնց վրա կողմերն առավել ուշադրություն դարձնելու կարիքն ունեն, մասնավորապես՝ նախկինում ստանձնած հանձնառությունների լիակատար կատարման համատեքստում, ներառյալ այնպիսիք, որոնք ամրագրված են մեր իրավական դաշտում: մանրամասն ...