EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

06.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցը ղազախական ABCTV լրատվական գործակալությանը

Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013թ.-ից ի վեր աճում է, սակայն առկա ներուժը դեռ լիարժեք չի իրականացվել: Այն մասին, թե Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի միջև երկխոսությունը ինչպես պետք է նպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, «abctv.kz»-ի հետ հարցազրույցում խոսեց հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: մանրամասն ...

06.12.2017

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին

Քաղաքական ու տնտեսական առումներով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է ՀՀ-ԵՄ երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները՝ ներառյալ կողմերի միջև համապարփակ գործընկերությունն ու համագործակցության ստեղծումը, ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը։ մանրամասն ...

06.12.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ

Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ մանրամասն ...