EnglishFrançaisРусский

Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

Օրինակելի ձև 

Մարմնի, կազմակերպության անվանումը

Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը

Դիմողի անուն, ազգանուն

/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանում և գտնվելու վայրը /

Տեղեկություն ստանալու հարցում

Հարգելի պրն/տկն _________________________,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասի» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ___________________________ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):

Կանխավ շնորհակալ եմ`

անուն, ազգանուն ստորագրություն

ամսաթիվ