EnglishFrançaisРусский

ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է վճարել հյուպատոսական ծառայությունների համար սահմանված պետական տուրքը:

E-payments համակարգով վճարում կատարելու համար անհրաժեշտ է VISA, MasterCard, American Express, Discover բանկային քարտ կամ PayPal հաշիվ:

1. Վճարումը կատարելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կամ որևէ դեսպանության կայքի «Հյուպատոսական ծառայություն / Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում անհրաժեշտ է ընտրել համապատասխան ծառայությունը և սեղմել «Վճարել».

2. Հաջորդ քայլում անհրաժեշտ է ընտրել այն հյուպատոսական հիմնարկը, որին պատրաստվում եք դիմել.

3. Երրորդ քայլում համոզվեք, որ ծառայության և հյուպատոսական հիմնարկի ընտրությունը կատարվել է ճիշտ:

Այնուհետև լրացրեք այն անձի անունը և ազգանունը, ում համար կատարվում է վճարումը, ինչպես նաև Էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք «Վճարել»:

4. Համակարգը Ձեզ կտեղափոխի PayPal համակարգ, որտեղ Ձեզ կառաջարկվի վճարման երկու տարբերակ.

  1. Եթե ունեք PayPal հաշիվ, ապա ընտրեք "Pay with my PayPal account"
  2. Եթե չունեք PayPal հաշիվ, ապա ընտրեք "Don't have a PayPal account?" և վճարեք Ձեր VISA, MasterCard կամ American Express բանկային քարտի միջոցով:

5. Վճարումն ավարտելուց հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք վճարման հավաստում, որտեղ նշվում է վճարման բոլոր մանրամասները, ինչպես նաև 20 նիշանոց PIN կոդը: Հյուպատոսական հիմնարկ դիմելու ժամանակ անհարժեշտ է ներկայացնել վճարման հավաստումը կամ 20 նիշանոց PIN կոդը կամ հայտնել կատարված վճարման մանրամասները (ամսաթիվը, գումարը, ծառայության տեսակը, անուն, ազգանունը), որպեսզի հնարավոր լինի գտնել Ձեր վճարումը E-payments համակարգում:

 

Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` payments@mfa.am