EnglishFrançaisРусский

Շավարշ Քոչարյան
Արտաքին Գործերի Նախարարի Տեղակալ

Շավարշ Քոչարյան

Ծննդյան թիվն ու վայրը

1948թ. ապրիլի 3, ք. Երևան:

Կրթությունը

1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ:

1975թ. ավարտել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (ք. Մոսկվա)՝ գենետիկի մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը

1971 - 1972թթ.՝ Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղի ավագ լաբորանտ:

1976 - 1981թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի (Երևան) և ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի (Աբովյան) կրտսեր գիտաշխատող:

1981 - 1990թթ.՝ Երևանի «Արմբիոտեխնոլոգիա» գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ:

1990, 1995, 1999 և 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

1990 - 1995թթ.՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ:

1995 - 1999թթ.՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար:

1999 - 2003թթ.՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ:

2003-2007թթ.՝ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ:

1992 - 1995թթ. և 1999 - 2003թթ.՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

1999 - 2003թթ.՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

2003 - 2005թթ.՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

2008թ.-ից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ է:

2011թ.-ից Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ է:

Հասարակական-քաղաքական գործունեությունը

1988թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ժողովրդավարացմանը և Ղարաբաղի անկախությանն ուղղված ազգային շարժմանը:

1991 - 2001թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 - 1993թթ.` ԱԺՄ վարչության նախագահ:

2001թ.-ից` Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) նախագահ:

1999թ.-ից «Ժողովրդավարություն. իրավական և քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է: 2007թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն:

2000 - 2003թթ.՝ Երևանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2009թ.-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2005թ.-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է և դասախոս:

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն

Գիտական աստիճանը և կոչումը

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Գիտական աշխատություններ

Հեղինակ է 150-ից ավելի գիտական աշխատությունների և տասնյակ երկրներում արտոնագրված 30-ից ավելի գյուտերի:

Դիվանագիտական աստիճան

Արտակարգ և լիազոր դեսպան

Շքանշաններ

1986թ.՝ ԽՍՀՄ «Պատվո Նշան» շքանշան

2011թ.՝ ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

2011թ.՝ ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ

2015թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ամուրի է, ունի երկու զավակ: