EnglishFrançaisРусский

Արմեն Պապիկյան
Արտաքին Գործերի Նախարարի Տեղակալ

Արմեն Պապիկյան

Ծննդյան թիվը եւ վայրը

1973թ. նոյեմբերի 22, ք. Երևան

Կրթությունը

2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ

1990-1995թթ Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում

1999 և 2001 թթ. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ Զորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա

Աշխատանքային գործունեություն

2011-2016թթ. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)

2011թ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական

2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ

2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2002-2005թթ. ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, ժնև, Շվեյցարիա

1999-2002թթ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար

1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար

2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ

2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու երեխա