EnglishFrançaisРусский

Կարեն Նազարյան
Արտաքին Գործերի Նախարարի Տեղակալ

Կարեն Նազարյան

Ծննդյան թիվը եւ վայրը

1966թ., Հայաստան, Երեւան

Կրթությունը

Երեւանի Պետական Համալսարան եւ Մոսկվայի դիվանագիտական ակադեմիա

Մասնագիտությունը

Արեւելագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Դիվանագիտական գործունեությունը

1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում եւ միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:

1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին եւ նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող եւ միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

Իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`


2000թ. Խոշտանգումների եւ դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ եւ 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք

Պարգեւատրվել է

2011թ. Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալ

2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2017թ.  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատվո մեդալ»

Օտար լեզուները

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու երեխա