EnglishFrançaisРусский

Աշոտ Հովակիմյան
Արտաքին Գործերի Նախարարի Տեղակալ

Աշոտ Հովակիմյան

Ծննդյան թիվը և վայրը

1961թ. նոյեմբերի 16, ք. Երևան

Կրթությունը

1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:

1983թ. ավարտել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն

1988-1992թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:

1992-1993թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:

1993-1996թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:

1996-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:

1998թ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

1998թ. – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999-2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2000-2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2000- 2006 թթ. – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2000-2006թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2006-2011թթ. - Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2006-2011թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2006-2011թթ. - համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2006-2011թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2008-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2008-2011 թթ. – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ

2005թ. - Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչ

2006թ. - Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշան

2011թ. - Մխիթար Գոշ մեդալ` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար

2016թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն

Գիտական գործունեություն

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի դուստր և որդի