EnglishFrançaisРусский

Պետական տուրքի դրույքաչափեր

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ 2018թ.ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(գործում են 2018թ. հունվարի 1-ից)

 

 ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը Դրույքաչափ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի

 

ՄԱՍ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1.1 ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000 $135 €119 ₽8,000 Վճարել
1.2 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000 $62 €55 ₽3,700 Վճարել
1.3 Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000 $135 €119 ₽8,000 Վճարել
1.4 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000 $62 €55 ₽3,700 Վճարել
             
1.5 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
1.6 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար ֏20,000 $41 €37 ₽2,500 Վճարել
1.7 ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ֏30,000 $62 €55 ₽3,700 Վճարել
1.8 Ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
1.9 ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ՀՀ վերադարձի վկայական տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
1.10 Հյուպատոսական հաշվառման վերցնելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
1.11 Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

2.1 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏3,000 $6 €5 ₽400 Վճարել
2.2 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել
2.3 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏20,000 $41 €37 ₽2,500 Վճարել
2.4 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏40,000 $83 €73 ₽4,800 Վճարել
2.5 ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
2.6 ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
2.7 ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
2.8 ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏18,000 $37 €33 ₽2,200 Վճարել

 

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

3.1 Մահվան պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը Անվճար Անվճար Անվճար Անվճար  
3.2 Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏5,000 $10 €9 ₽600 Վճարել
3.3 Ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏20,000 $41 €37 ₽2,500 Վճարել
3.4 Ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել
3.5 Ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏120,000 $249 €220 ₽14,500 Վճարել
3.6 Սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏20,000 $41 €37 ₽2,500 Վճարել
3.7 Ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏45,000 $93 €82 ₽5,500 Վճարել
3.8 Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար ֏30,000 $62 €55 ₽3,700 Վճարել
3.9 Հյուպատոսական հիմնարկում պահվողՔԿԱԳ ակտերի հիման վրա կրկնակի վկայական տալու համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել

 

4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1 Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար ֏30,000 $62 €55 ₽3,700 Վճարել
4.2 Այլ լիազորագրերի վավերացման համար ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել
4.3 Պայմանագրերի նոտարական վավերացման համար ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել
4.4 Փաստաթղթերի պատճենների եւ փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
4.5 Փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
4.6 Փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել
4.7 Անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏7,000 $15 €13 ₽1,000 Վճարել
4.8 Քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել
4.9 Ստորագրության իսկության վավերացման համար ֏7,000 $15 €13 ₽1,000 Վճարել
4.10 ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել
4.11 Կտակների վավերացման համար ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել
4.12 ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
4.13 Ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար՝ ամսական ֏5,000 $10 €9 ₽600 Վճարել
4.14 Ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը եւ այլ արժեքները պահպանելու համար՝ ամսական ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
4.15 Այլ նոտարական ծառայությունների համար ֏7,000 $15 €13 ₽1,000 Վճարել

 

5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

5.1 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար' ֆիզիկական անձանցից ֏5,000 $10 €9 ₽600 Վճարել
5.2 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար' իրավաբանական անձանցից ֏15,000 $31 €27 ₽2,000 Վճարել

 

6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6.1 ՀՀ-ում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել
6.2 Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել
6.3 Քաղաքացիության մասին տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել
6.4 Հարցման հիման վրա ձեւակերպվող այլ տեղեկանքներ ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել
6.5 Քաղաքացու կողմից ներկայացված կամ դիվանագիտական ներկայացուցչության արխիվում պահվող փաստաթղթերի, ինչպես նաեւ իրավական ակտերի հիման վրա ձեւակերպվող տեղեկանքներ ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
6.6 Առանց հարցման այլ տեղեկանքներ ձեւակերպելու համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել
6.7 Մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում տեղեկանք ձեւակերպելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
6.8 Փաստաթղթեր պահանջելու եւ դրանք դիմողին հանձնելու համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել

 

 

             
             

 

7. ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

7.1 Այլ ծառայությունների համար ֏10,000 $21 €18 ₽1,200 Վճարել

 

ՄԱՍ 2. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼԸ

8.1 ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ֏1,000 $2 €2 ₽200 Վճարել
8.2 ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար ֏25,000 $52 €46 ₽3,000 Վճարել

 

ՄԱՍ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

9.1 ՀՀ֊ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար ֏150,000 $311 €275 ₽18,200 Վճարել
9.2 Կորցրածի փոխարեն նոր ՀՀ հատուկ անձնագիր տալու համար ֏75,000 $155 €137 ₽9,100 Վճարել

Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Պետական տուրքի սակագները արտարժույթով հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը: 

 

Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` payments@mfa.am

Պետական տուրքը ԱՄՆ դոլարով գանձվում կամ ԱՄՆ դոլարի հիման վրա
տվյալ երկրի ազգային արժույթով հաշվարկվում է հետևյալ պետություններում

  1. ԱՄՆ
  2. Կանադա
  3. Արգենտինա
  4. Բրազիլիա
  5. Մեքսիկա
  6. Շվեյցարիա
  7. Լեհաստան
  8. Բուլղարիա
  9. Ռումինիա
  10. Ուկրաինա
  11. Բելառուս
  12. Ղազախստան
  13. Վրաստան
  14. Թուրքմենստան
  15. Սիրիա
  16. Իրաք
  17. Լիբանան
  18. ԱՄԷ
  19. Քուվեյթ
  20. Եգիպտոս
  21. Իրան
  22. Չինաստան
  23. Հնդկաստան
  24. Ճապոնիա
  25. Վիետնամ
  26. Ինդոնեզիա

Պետական տուրքը ստորև նշված պետություններում գանձվում է միայն եվրոյով

  1. Ֆրանսիա
  2. Բելգիա
  3. Նիդերլանդներ
  4. Դանիա
  5. Գերմանիա
  6. Ավստրիա
  7. Չեխիա
  8. Իտալիա
  9. Իսպանիա
  10. Հունաստան
  11. Լիտվա
  12. Շվեդիա

Պետական տուրքը Ռուսաստանի Դաշնությունում
գանձվում է միայն ռուսական ռուբլով: