EnglishРусский

Երկկողմ հարաբերություններ



Իտալիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:

2013թ. հունվարի 29-ին Սարգիս Ղազարյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2009թ. հուլիսի 9-ին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

2006թ. հոկտեմբերի 26-ին Պիետրո Քուչուկյանը նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Իտալիայում (նստավայրը` Միլան):

2001թ. մարտի 16-ին Անտոնիո Մոնտալտոն նշանակվել է Իտալիայի պատվավոր հյուպատոս Հայաստանում (նստավայրը` Գյումրի):

Այցեր

Իտալիա

 2011թ. դեկտեմբեր Նախագահ Սերժ Սարգսյան  
 2011թ. հունիս Նախագահ Սերժ Սարգսյան  
 2009թ. նոյեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան 
 2005թ. հունվար  Նախագահ Ռոբերտ Քոչարյան 
 2004թ. հոկտեմբեր  ԱԳ նախարար Վարդան Օսկանյան 
 2004թ. մարտ  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան
 2002թ. հունիս   ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
 1999թ. մարտ  Նախագահ Ռոբերտ Քոչարյան
 1998թ.  ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

Իրավապայմանագրային դաշտ

Արձանագրություններ

  • Արձանագրություն՝ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին
  • Արձանագրություն՝ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ և Իտալիայի Հանրապետության ԱԳՆ միջև խորհրդակցությունների մասին
  • Արձանագրություն՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի և Հռոմի Արխիվային ու գրքային ժառանգության վերականգնման և պահպանման կենտրոնական ինստիտուտի միջև համագործակցության մասին

Համաձայնագրեր

  • ՀՀ Երևան մարզի և Իտալիայի Հանրապետության Տոսկանա մարզի միջև համագործակցության մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մշակութային, կրթական, գիտական և տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին
  • ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին
  • ՀՀ Տավուշի մարզի և Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի միջև տնտեսական և մշակութային կապերի հաստատման մասին
  • Քաղաք Երևանի (Հայաստան) և քաղաք Վենետիկի (Իտալիա) միջև քույրացման մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին

Հուշագրեր

  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև 1997-1998թթ. ընթացքում երկկողմ տեխնիկական համագործակցության մասին
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Կառավարության և Իտալիայի Հանրապետության Կառավարության միջև փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության մասին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև բարձրաստիճան քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Իտալիայի Հանրապետության հանրային կառավարման դեպարտամենտի միջև համագործակցության մասին
  • Փոխըմբռնման հուշագիր Կոտայքի մարզի և Միլանի նահանգի միջև համագործակցության մասին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Իտալիայի Հանրապետության տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին

Հայտարարություններ

  • Համատեղ հռչակագիր ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին

Առեւտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

   արտահանում   ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
 2011   4565.2   170084.6
 2012   7655.0   168807.9

Թարմացված է փետրվալ 2013թ.