EnglishFrançaisРусский

Երկկողմ հարաբերություններ



Վրաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:

2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները:

Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով:

2013թ. աշնանը ձեւավորվել է հայ-վրացական առեւտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014թ. մարտի 21-ին:

Այցեր

Վրաստան

1995թ. Հուլիս ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյան
1996թ. Հունիս ՀՀ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
1996թ. Նոյեմբեր ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան
1997թ. Մարտ ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան
1998թ. Օգոստոս ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
1998թ. Նոյեմբեր ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
1999թ. Ապրիլ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
2000թ. Մարտ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2002թ. Փետրվար ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
2003թ. Հունիս ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2004թ. Հունվար ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
2004թ. Հունիս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2004թ. Հոկտեմբեր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
2004թ. Հոկտեմբեր ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2005թ. Ապրիլ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2005թ. Հունիս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2005թ. Հուլիս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2006թ. Մայիս ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2006թ. Հունիս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2006թ. Հուլիս ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
2007թ. Հուլիս ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան
2007թ. Սեպտեմբեր ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2008թ. Սեպտեմբեր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
2008թ. Սեպտեմբեր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2008թ. Դեկտեմբեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
2009թ. Հունիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
2010թ. Փետրվար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2010թ. Հունիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
2011թ. Հունիս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ
2011թ. Հունիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
2011թ. Նոյեմբեր ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. Նոյեմբեր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. հունիսի 18-19 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. հոկտեմբերի 6-9 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան
2014թ. դեկտեմբեր 11-12 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

Հայաստանի Հանրապետություն

1993թ. Մայիս Վրաստանի Պետության ղեկավար, Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդվարդ Շվարդնաձե
1996թ. Հունվար Վրաստանի ԱԳ նախարար Իրակլի Մենաղարիշվիլի
1997թ. Հունվար Վրաստանի ԱԳ նախարար Իրակլի Մենաղարիշվիլի
1997թ. Մայիս Վրաստանի նախագահ Էդվարդ Շվարդնաձե
1998թ. Հունիս Վրաստանի ԱԳ նախարար Իրակլի Մենաղարիշվիլի
1998թ. Սեպտեմբեր Վրաստանի պետական նախարար Վ. Լորդկիպանիձե
1999թ. Սեպտեմբեր Վրաստանի նախագահ Էդվարդ Շվարդնաձե
1999թ. Հոկտեմբեր Վրաստանի նախագահ Էդվարդ Շվարդնաձե
2001թ. Փետրվար Վրաստանի պետական նախարար Գ. Արսենիշվիլի
2001թ. Մարտ Վրաստանի ԱԳ նախարար Իրակլի Մենաղարիշվիլի
2001թ. Հոկտեմբեր Վրաստանի նախագահ Էդվարդ Շվարդնաձե
2003թ. Ապրիլ Վրաստանի ԱԳ նախարար Իրակլի Մենաղարիշվիլի
2003թ. Դեկտեմբեր Վրաստանի պետական նախարար Զ.Ժվանիա
2004թ. Մարտ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
2004թ. Հուլիս Վրաստանի ԱԳ նախարար Ս.Զուրաբիշվիլի
2005թ. Մարտ Վրաստանի վարչապետ Զ.Նողաիդելի
2005թ. Օգոստոս Վրաստանի վարչապետ Օ.Պացացիա
2005թ. Սեպտեմբեր Վրաստանի վարչապետ Զ.Նողաիդելի
2005թ. Հոկտեմբեր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
2006թ. Հունվար Վրաստանի ԱԳ նախարար Գ.Բեժուաշվիլի
2006թ. Օգոստոս Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
2007թ. Մարտ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
2007թ. Մարտ Վրաստանի վարչապետ Զ.Նողաիդելի
2007թ. Հոկտեմբեր Վրաստանի վարչապետ Զ.Նողաիդելի
2008թ. Ապրիլ Վրաստանի վարչապետ Լ.Գուրգենիձե
2009թ. Փետրվար Վրաստանի ԱԳ նախարար Գ.Վաշաձե
2009թ. Հունիս Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
2009թ. Սեպտեմբեր Վրաստանի ԱԳ նախարար Գ.Վաշաձե
2010թ. Հունվար Վրաստանի վարչապետ Ն.Գիլաուրի
2010թ. Սեպտեմբեր Վրաստանի ԱԳ նախարար Գ.Վաշաձե
2011թ. Հունվար Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
2011թ. Փետրվար Վրաստանի վարչապետ Ն.Գիլաուրի
2011թ. Ապրիլ Վրաստանի ԱԳ նախարար Գ.Վաշաձե
2011թ. Նոյեմբեր Վրաստանի ԱԳ նախարար Գ.Վաշաձե
2012թ. հուլիսի 14 Վրաստանի ԱԳ նախարար Գ.Վաշաձե
2013թ. հունվարի 17 Վրաստանի վարչապետ Բ. Իվանիշվիլի
2013թ. ապրիլի 12 Վրաստանի ԱԳ նախարար Մ.Փանջիկիձե
2014թ. փետրվարի 27 Վրաստանի Նախագահ Գ.Մարգվելաշվիլի
2014թ. օգոստոսի 21-22 Վրաստանի վարչապետ Ի.Ղարիբաշվիլի
2014թ. դեկտեմբերի 24 Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գ. Կվիրիկաշվիլի

Իրավապայմանագրային դաշտը

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր եւ արձանագրություններ, այդ թվում`պայմանագրեր համաձայնագրեր 57 Երկու երկրների միջեւ հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

Առեւտրատնտեսական հարաբերությունները

Առեւտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առեւտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային եւ օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման եւ տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

  Արտահանում Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2011թ. 61.851.9 60.173.4
2012թ. 70.856.6 48.890.9
2013թ. 86.108.6 65.834.8

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • գյուղմթերք
  • ավտոմեքենաներ
  • հանքային ջրեր
  • քիմիական արտադրանք
  • դեղամիջոցներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • լեռնարդյունահանող սարքավորումներ
  • բուսաբուծական եւ թռչնաբուծական ապրանքներ
  • գյուղմթերք
  • սննդի արդյունաբերության արտադրանք

 

Թարմացված է առ 09.02.2015թ.