EnglishFrançaisРусский

Երկկողմ հարաբերություններ



Եվրոպական Միություն

ՀՀ համագործակցությունը ԵՄ հետ

Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է:

ՀՀ անկախությունից ի վեր ԵՄ հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը:

Երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ /2008-2014թթ./

Հայաստանից

2013թ. մարտ Նախագահ Սերժ Սարգսյան
2012թ. հունիս Նախագահ Սերժ Սարգսյան
2012թ. մարտ Նախագահ Սերժ Սարգսյան
2010թ. մայիս Նախագահ Սերժ Սարգսյան
2008թ. նոյեմբեր Նախագահ Սերժ Սարգսյան
2013թ. հունվար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2011թ. մայիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2010թ. հուլիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2013թ. հոկտեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2012թ. հունիս Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. դեկտեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. նոյեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. սեպտեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2010թ. նոյեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2013թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2013թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2008. հունիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Եվրոպական Միությունից

2012թ. նոյեմբեր Ժոզե Մանուել Բառոզու, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
2012թ. հուլիս Հերման Վան Ռոմպոյ, Եվրոպական խորհրդի նախագահ
2011թ. մայիս Եժի Բուզեկ, Եվրոպական խորհրդարանի նախագահ
2011թ. նոյեմբեր Քեթրին Էշթոն, ԵՄ բարձր ներկայացուցիչ
2013թ. սեպտեմբեր Շտեֆան Ֆյուլե, եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար
2013թ.  հուլիս Շտեֆան Ֆյուլե, եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար
2011թ. ապրիլ Շտեֆան Ֆյուլե, եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար
2010թ. ապրիլ Շտեֆան Ֆյուլե, եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար

2014թ. հուլիսի 9-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուչի պաշտոնում նշանակվել է Հերբերտ Զալբերը , որը 2014թ. ընթացքում երկու անգամ է այցելել Հայաստան:

Իրավապայմանագրային հարաբերություններ

Եվրամիության հետ ՀՀ համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո այն յուրաքանչյուր տարի ինքնաբերաբար երկարաձգվում է:

Եվրոպական հարեւանության քաղաքականություն

Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունը կանոնակարգվում է նաեւ Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության(ԵՀՔ) Գործողությունների ծրագրով (ENP Action Plan), որը պաշտոնապես հաստատվել է 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում: ԵՀՔ գործողությունների ծրագրով առանձնացվում են համագործակցության մի շարք առաջնային ոլորտներ` ինչպիսիք են օրենքի գերակայություն, ժողովրդավարական կառույցների ամրապնդում, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգանք, ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն: 2014թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատվել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը»։

Արեւելյան գործընկերություն

Արեւելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ եւ Արեւելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով, որի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր:

Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով.

  1. ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն,
  2. տնտեսական ինտեգրում եւ համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ
  3. էներգետիկ անվտանգություն,
  4. մարդկանց միջեւ շփումներ:

Արեւելյան գործընկերության շրջանակներում կայացած միջոցառումներին ՀՀ մասնակցությունը

2014թ. ապրիլ, Պրահա Նախագահ Սերժ Սարգսյան, /ԱլԳ բարձր մակարդակի հանդիպում/
2013թ. նոյեմբեր, Վիլնյուս Նախագահ Սերժ Սարգսյան, /ԱլԳ գագաթաժողով/
2011թ. սեպտեմբեր, Վարշավա Նախագահ Սերժ Սարգսյան, /ԱլԳ գագաթաժողով/
2009թ. մայիս, Պրահա Նախագահ Սերժ Սարգսյան, /ԱլԳ գագաթաժողով/
2014թ. ապրիլ, Վիլնյուս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, /ԵՄ և ԱլԳ անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողով/
2014թ. հուլիս, Բրյուսել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում/
2013թ. հուլիս, Բրյուսել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում
2012թ. հուլիս, Բրյուսել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում/
2010թ. դեկտեմբեր, Բրյուսել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում/
2009թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում/
2013թ. մայիս, Կրակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /Վիշեգրադյան քառյակի ընդլայնված նախարարական հանդիպում/
2011թ. մարտ, Բրատիսլավա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /Վիշեգրադյան քառյակի ընդլայնված նախարարական հանդիպում/
2013թ. փետրվար, Թբիլիսի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության նիստ/
2013թ. հունիս, Քիշնեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, /ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության նիստ/

2010թ. հուլիսին մեկնարկել էին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012թ. հունիսին` ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները:

2013թ. հուլիսին Հայաստանը եւ Եվրոպական Միությունն ավարտեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ԵՄ կողմից հայտարարվեց, որ հնարավոր չի լինի նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրեցին, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

2013թ. նոյեմբերի 29-ի կայացած Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ համատեղ հայտարարություն, որով վերահաստատվում է երկուստեք հանձնառությունը շարունակել զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա` Հայաստանը եւ Եվրամիությունը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության շուրջ գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

2013թ. սեպտեմբերի 12-13-ը Երեւանում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ դրան զուգահեռ կրթության նախարարների հանդիպումներն` ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության ձեւաչափով:

Ոլորտային համագործակցություն Եվրոպական Միության հետ

Եվրոպական Միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման նպատակով 2012թ. դեկտեմբերին ԵՄ հետ ստորագրվել է ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 1-ից եւ Հայաստանին հնարավորություն է ընձեռում մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին եւ գործակալություններին կրթական, առողջապահական, մշակութային եւ մի շարք ոլորտներում:

2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն» համատեղ հռչակագիրը:

ՀՀ-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում 2013թ. մարտից մեկնարկել է «ՀՀ-ԵՄ Շարժունակության գործընկերության շրջանակներում Հայաստանի միգրացիոն կառավարման կարողությունների ամրապնդում` կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները» թիրախային նախաձեռնությունը:

2009թվականից Հայաստանի եւ ԵՄ միջեւ տեղի է ունենում պարբերական երկխոսություն մարդու իրավունքների շուրջ: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում: 2014թ. դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության վեցերորդ հանդիպումը։

ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացում

2012թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրվել են Վիզաների դյուրացման, իսկ 2013թ. ապրիլի 19-ին` հետընդունման համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարի 1-ից:

Վիզաների դյուրացման համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք խմբերի ՀՀ քաղաքացիների համար:

ՀՀ կառավարության որոշմամբ ԵՄ անդամ եւ ԵՄ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2013թ. հունվարից սահմանվել է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

ՀՀ-ԵՄ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով նախատեսված համագործակցության մարմինների հանդիպումները

Հայաստան – ԵՄ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով նախատեսված են Համագործակցության խորհրդի, Համագործակցության կոմիտեի, Խորհրդարանական համագործակցության խորհրդի եւ մի շարք ենթակոմիտեների տարեկան հանդիպումները: Հանդիպումները տեղի են ունենում հաջորդաբար Երեւանում եւ Բրյուսելում` բացառությամբ Համագործակցության խորհրդի, որի նիստը տեղի է ունենում Բրյուսելում:

2014թ. ապրիլի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի եւ միջուկային անվտանգության» հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի  4-րդ նիստը:

2014թ. նոյեմբերի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել «Առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով» ենթակոմիտեի  հերթական նիստը։

2014թ. մարտի 26-ին Երեւանում տեղի է ունեցել «Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով» Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի 5-րդ նիստը:

2014թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում տեղի է ունեցել «Զբաղվածության եւ սոցիալական հարցերի, առողջապահության. վերապատրաստման, կրթության, եւ երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության եւ աուդիովիզուալ քաղաքականության, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով» Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի 3-րդ նիստը:

2014թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը։

2015թ. հունվարի 20-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստը, որը նախագահել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Խորհրդարանական համագործակցություն

ԵՄ հետ միջխորհրդարանական համագործակցությունը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի եւ «եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:  ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմ ձեւավորելու նպատակով 2011թ. մայիսին հիմնվել է ԵՄ հարեւանություն-Արեւելք (EURONEST) խորհրդարանական վեհաժողովը: «Եվրոնեստը» կազմավորվել է մի կողմից Եվրոպական Խորհրդարանի, իսկ մյուս կողմից արեւելյան հարեւանների խորհրդարանների հավասար թվով պատգամավորներից:

2013թ. հունվարի 9-ին հիմնադրվել է Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը, որի մի քանի անդամները 2013-2014թթ. ընթացքում այցելել են Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Առեւտրատնտեսական հարաբերություններ

1992 թվականից ի վեր Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 500 մլն եվրո:

Հայաստանի առեւտրի ընդհանուր ծավալի 29.7%-ը բաժին է ընկնում Եվրոպական Միությանը։

2005թ.  հուլիսից ի վեր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ռեժիմի շրջանակներում Հայաստանը օգտվում է ԵՄ «GSP» Կանոնակարգի կայուն զարգացման եւ լավ պետական կառավարման հատուկ խրախուսական դրույթներից` այսպես կոչված «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) ռեժիմից: «GSP+» ռեժիմը հնարավորություն է տալիս հայ արտահանողներին արտոնյալ պայմաններով մուտք գործել ԵՄ շուկա, ապահովելով շուրջ 6400 ապրանքատեսակների արտահանումը դեպի ԵՄ շուկաներ զրոյական մաքսատուրքերով:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները (մլն եվրո)

  Արտահանում Ներմուծում
2011 322 645
2012 275 683
2013 260 718

Հղումներ

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիր (Վիլնյուս, նոյեմբերի 28-29, 2013թ.)

Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիր

Հավելյալ առեւտրատնտեսական տվյալներ՝

http://trade.ec.europa.eu/doclib/docs/2006/september/tradoc_113345.pdf

 

ԵՄ կայք - http://europa.eu/

www.eeas.europa.eu/

www.consilium.europa.eu/

 

Թարմացված է առ 09.02.2015թ.