EnglishРусский

Երկկողմ հարաբերություններ



Կուբա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության եւ Կուբայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 27-ին:

2009թ. ապրիլից Հայաստանում հավատարմագրված դեսպանն է Խուան Վալդես Ֆիգերոան (նստավայրը` ք. Մոսկվա): 

Այցեր

Կուբա

2002թ. օգոստոս ԱԳ նախարար Վարդան Օսկանյան 

Հայաստան

1992թ. մարտ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Իդալգո Բասուլտո
2001թ. հոկտեմբեր ԱԳ նախարարի տեղակալ Անխել Դալմաու
2003թ. մարտ ԱԳ նախարար Ֆելիպե Պերես Ռոկե

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կուբայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր /1992 – 1994թթ./ (ստորագրված 1992թ. մարտի 27-ին)
  • ՀՀ Առողջապահության նախարարության և Կուբայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին պայմանագիր (ստորագրված 2002թ. օգոստոսի 21-ին)
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին (ստորագրված 2003թ. մարտի 26-ին)

Առեւտրատնտեսական կապեր

Հայաստանի եւ Կուբայի ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

  Արտահանում Ներմուծում( ըստ առևտուր իրականացնող երկրի )
2009թ. - 52.6
2010թ. - 165.2
2011թ. - 66.1
2012 (առաջին եռամսյակ) - 23.2

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Ոգելից խմիչքներ, ծխախոտ

 

Թարմացված է առ  հոկտեմբեր 2012թ.