Բուլղարիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 18-ին:
2011թ. ապրիլի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահին:
2012թ. հունիսի 22-ին ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովը հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
2007թ. հոկտեմբերի 1-ին Եղիազար Ուզունյանը ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որի հյուպատոսական շրջանը ներառում է Պազարջիկ, Ստառա Զագոռա, Սմոլյանա, Խասկովո, Կրջալի մարզերը:
2011թ. հուլիսի 5-ից Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակված Սարգիս Սարգիսովը:
Այցեր
Բուլղարիա
| 1995թ. |
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան |
| 2003թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
| 2005թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
| 2007թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
| 2008թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
Հայաստան
|
2012թ.
|
Վարչապետ Բոյկո Բորիսով
|
|
2007թ.
|
Վարչապետ Սերգեյ Ստանիշեւ
|
|
2006թ.
|
ԱԺ նախագահ Գեորգի Պիրինսկի
|
|
2005թ.
|
ԱԳ նախարար Սոլոմոն Պասի
|
|
2004թ.
|
Նախագահ Գեորգի Պրվանով
|
|
1999թ.
|
Նախագահ Պետար Ստոյանով
|
Իրավապայմանագրային դաշտ
- «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին». 18 հունվարի 1992թ.
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, կրթության ու գիտության բնագավառում համագործակցության մասին». 25 ապրիլի 1994թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հանձնման մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ քրեական գործերով իրավական օգնության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին». ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին, Սոֆիայում եւ ուժի մեջ է մտել 1996-ի մարտի 27-ին
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին».10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ համագործակցության մասին». 3 սեպտեմբերի 1996թ., Երեւան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին». 8 հուլիսի 1998թ., Սոֆիա (ուժի մեջ է մտել 20 օգոստոսի 1999թ.)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երեւան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ փոստի եւ հեռահաղորդակցության բնագավառում համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երեւան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երեւան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության ազգային վիճակագրական ինստիտուտի միջեւ համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երեւան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երեւան (ուժի մեջ է մտել 2000թ. օգոստոսի 2-ից)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երեւան (ուժի մեջ է մտել 2000թ. մայիսի 10-ից)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության հողագործության եւ անտառների նախարարության միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին. 11 ապրիլի 2001թ., Երեւան
- «Համաձայնագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին. 16 սեպտեմբերի 2002թ., Նյու Յորք
- «Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ». 8 սեպտեմբերի 2003թ., Սոֆիա
- «Համաձայնագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին». 8 սեպտեմբերի 2003թ., Սոֆիա
- «Համաձայնագիր ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ԲՀ տարածաշրջանային զարգացման եւ բարեկարգման նախարարության միջեւ ճարտարապետության, տարածքների կառուցապատման եւ շինարարության բնագավառում համագործակցության մասին». 27 սեպտեմբերի 2006թ., Սոֆիա
- «Ծրագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ 2007-2009թթ. կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 7 դեկտեմբերի 2007թ.
- «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին». ստորագրվել է 1992թ. հունվարի 18-ին, Սոֆիայում, եւ վերաստորագրվել 2007թ. հոկտեմբերի 29-ին
- «2007թ. նոյեմբերի 13-ին վերաստորագրված Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական հարցերով համագործակցության մասին». 1994թ. ապրիլի 25, Սոֆիա
- «Համաձայնագիր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի պետական գործակալության միջեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. նոյեմբերի 13, ուժի մեջ է մտել 2008թ. հունիսի 6-ին
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին». 2007թ. նոյեմբերի 13-ին, ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ին
- «Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի եւ Բուլղարիայի Հանրապետության «Արխիվներ» պետական գործակալության միջեւ արխիվային գործի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության հողագործության եւ պարենի նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության միջոցառումների Ծրագիր». 2007թ. նոյեմբերի 13, ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ին:
- «Ծրագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ 2007-2009թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. դեկտեմբերի 12
- «Պայմանագիր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Նոր բուլղարական համալսարանի միջեւ». 2008թ. հուլիսի 11
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման եւ վարչական բարեփոխումների նախարարության միջեւ համագործակցության 2009-2014թթ. աշխատանքային Ծրագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում` բուլղարական մշակույթի տարի եւ 2010 թվականին Բուլղարիայի Հանրապետությունում հայկական մշակույթի տարի կազմակերպելու եւ անցկացնելու մտադրությունների մասին Արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերով, Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պաշտոնական այցի ընթացքում ստորագրված համատեղ հայտարարություն». 4-7 մարտի 1999թ.
- «Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարություն». 1999թ. դեկտեմբերի 1, Երեւան
- «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ 2000–2002թթ. մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երեւան
- «Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրություն». 2001թ. ապրիլի 11, Երեւան
- «Համատեղ հռչակագիր ՀՀ Նախագահի եւ Բուլղարիայի հանրապետության Նախագահի միջեւ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հուշագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ Եվրոպական ինտեգրման բնագավառում եւ Եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին». 2005թ. դեկտեմբերի 7, Բրյուսել
- «Համատեղ հռչակագիր ՀՀ Նախագահի եւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահի միջեւ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հուշագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ Եվրոպական ինտեգրման բնագավառում եւ Եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին». 2005թ. դեկտեմբերի 7, Բրյուսել
- «Ծրագիր ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ 2003-2006թթ. կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Ծրագիր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2003-2006թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2009-2012թթ. համագործակցության Ծրագիր». 2009թ. ապրիլի 22, Երեւան
- «Պայմանագիր Հայկական ՍՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր պատմության եւ մշակույթի հուշարձանների պաշտպանության եւ օգտագործման գլխավոր վարչության եւ ԲԺՀ մշակութային հուշարձանների ազգային ինստիտուտի միջեւ երկկողմ համագործակցության մասին». 1989 հուլիսի 6
Առեւտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրաշրջանառությունը (հազ. ԱՄՆ դոլար)
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
| 2011
|
152230.7
|
102214.6
|
| 2012թ. հունվար-օգոստոս
|
85557.4
|
52927.5
|
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- հանքահումքային քիմիա
- պատրաստի սննդամթերք
- կաուչուկ
- ռետինե իրեր եւ այլն
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
- հանքահումքային արտադրանք
- ոչ թանկարժեք մետաղներ եւ այլն
Թարմացված է առ նոյեմբեր 2012թ.