EnglishРусский

Արտաքին մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ`
ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի* և ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 121 որոշման**` ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

  • Իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի վարիչ (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 8 տարվա, որից առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները, «իրավագիտություն» մասնագիտությամբ կրթությունը պարտադիր է)
  • Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի երրորդ քարտուղար (կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական եւ գիտական հաuտատություններում առնվազն 1 տարվա համապատաuխան մաuնագիտական աշխատանքային uտաժ ունեցողները, ֆրանսերեն լեզվի իմացությունը պարտադիր է)

Բաժնի վարիչի պաշտոնային դրույքաչափը 183 հազար դրամ է:

Երրորդ քարտուղարի պաշտոնային դրույքաչափը 164 հազար դրամ է:

Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.

  • ՀՀ քաղաքացիություն,
  • հայերենին և առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
  • բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր) ,***
  • համակարգչային գիտելիքներ:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` ՀՀ Uահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացությունը, վերլուծական ունակությունները և լեզուների իմացությունը ստուգելու նպատակով գրավոր քննության ու հարցազրույցի:

Գրավոր քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 26-ին ՀՀ ԱԳՆ շենքում (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք 2): Հարցաշարին կարելի է ծանոթանալ www.mfa.am ինտերնետային կայքում:

Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել գրավոր քննության առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

ա/ դիմում (լրացվում է տեղում),

բ/ անձնագրի պատճեն,

գ/ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,

դ/ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման 19-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բժշկական տեղեկանք` ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով` Երևան քաղաքի թիվ 4 (Մոսկովյան 13) կամ թիվ 8 (Բաղրամյան 51ա) պոլիկլինիկաներից:

ե/ ինքնակենսագրություն,

զ/ աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,

է/ զինապարտ լինելու դեպքում` զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,

ը/ 4 լուսանկարª 3x4 սմ չափի:

Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

Քաղաքացին փաստաթղթերի պատճենները ներկայացնում է բնօրինակների հետ միասին, անձամբ:

Վերը նշված փաստաթղթերի ընդունումը իրականացվելու է աշխատանքային օրերին` ս.թ. հուլիսի 03-ից 14-ը, ժ. 10:30-ից մինչև 13:00: ****

Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հեռ.՝ (060) 620-630, 620-632:

 

* «Դիվանագիտական ծառայության մասին՚»ՀՀ օրենքի տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2001թ. դեկտեմբերի 12-ի թիվ 39 /171/ համարում:

** ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2002թ. մարտի 7-ի թիվ 9 /184/ համարում:

*** Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ: